Իսրայելն ընդունել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ բոլոր նախապայմանները. Յըլդըրըմ

Այսօր Թուրքիան և Իսրայելը ստորագրել են հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը: Դրանից հետո երկրները կվերականգնեն դիվանագիտական հարաբերություններն ու համապատասխանաբար դեսպաններ կուղարկեն:

Թուրքիան և Իսրայելը նախկինում ռազմավարական դաշնակիցներ էին, սակայն միմյանցից հեռացել էին Թուրքիայի արտաքին քաղաքականության ուղեգծի փոփոխության ֆոնին, որը ձգտում էր եվրոպական ինտեգրման՝ արաբա-մուսուլմանական աշխարհում դիրքերն ամրապնդելով:

Հարաբերությունների խզման պատճառ էր դարձել 2010 թվականին իսրայելական ուժերի կողմից Գազայի հատված ուղևորվող թուրքական նավի վրա հարձակումը: Միջադեպի հետևանքով զոհվել է նավում գտնվող 9 թուրք:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել էր Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման նախապայմանները:

Նրա խոսքով՝ Իսրայելի իշխանությունները պետք է ներողություն խնդրեին «Ազատության տորմիղի» հետ կապված միջադեպի համար, փոխհատուցում տրամադրեին զոհերի ընտանիքներին և դադարեցնեին Գազայի հատվածի շրջափակումը:

Իսրայելն ընդունել է Թուրքիայի բոլոր նախապայմանները, TRT Haber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Նրա խոսքով՝ Իսրայելը նաև համաձայնել է դադարեցնել Գազայի հատվածի շրջափակումը՝ Թուրքիայի միջնորդությամբ:

Յըլդըրըմը նշել է, որ առաջիկայում Թուրքիան Գազայի հատված մարդասիրական օգնություն է ուղարկելու:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Իսրայելն ընդունել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ բոլոր նախապայմանները. Յըլդըրըմ"

Leave a comment

Your email address will not be published.


*