Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը մղձավանջի կվերածի. Իրանի խորհրդարանի հանձնաժողովի ղեկավար
Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարն ասել է.«Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը կվերածի մղձավանջի»։ Հայտնում է parstoday.com-ը։
Վահիդ Ջալալզադեն հեռուստատեսային հարցազրույցում մտահոգություն հայտնելով Ադրբեջանի և Հայաստանի սահմաններին տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ ասել է.«Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովն ուսումնասիրում է վերջին զարգացումները»:
Նա հայտարարել է, որ Թեհրանը Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքմենստանի և խորհրդային այլ հանրապետությունների հետ է եղել նրանց անկախության առաջին իսկ օրերից և տարբեր օգնություն է ցուցաբերել այդ երկրների կառավարություններին, հավելելով. «Իրանը կկանխի տարածաշրջանի սահմանների փոփոխությունը»։
Իրանի պաշտոնյաներն ավելի վաղ նույնպես զգուշացրել են տարածաշրջանի սահմանների փոփոխության սարսափելի հետևանքների և Իրանի կոշտ ձագանքի կապակցությամբ, նշելով, որ դա Թեհրանի կարմիր գիծն է: