Իրանում Սու-24 ինքնաթիռ է կործանվել

Իրանի հարավում Սու-24 ռմբակոծիչ է կործանվել:

Երկրի օդուժին պատկանող կործանիչի օդաչուները հասցրել են ինքնանետվել:

Ռուսաստանում արտադրված ռազմական ինքնաթիռն ընկել է տեղի ժամանակով 9:20-ի սահմանում՝ Ֆարս նահանգում: Ինքնաթիռում եղել է երկու օդաչու, որոնք հաջողությամբ ինքնանետվել են:
Ավելի ուշ նրանք ուղղաթիռով տեղափոխվել են Շիրազ քաղաք: Նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:

Ընթանում է քննություն՝ միջադեպի պատճառները պարզելու համար:

Հունիսին իրանական օդուժի մեկ այլ ինքնաթիռ կործանվել էր Սպահան նահանգում: Այդ ժամանակ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն էր եղել:

Artsakhpress.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Իրանում Սու-24 ինքնաթիռ է կործանվել"

Leave a comment

Your email address will not be published.


*