Իրավիճակը շփման գծում հանգիստ է և գտնվում է հայկական ստորաբաժանումների վերահսկողության ներքո

Դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը /ավելի քան 50 անգամ/` հիմնականում կիրառելով ավտոմատ հրաձգային զինատեսակներ /շուրջ 550 կրակոց/ և դիպուկահար հրացաններ /33 կրակոց/: Առաջնագծի արևելյան /Մարտունի/ ուղղությամբ ադրբեջանական զինուժը երկու անգամ օգտագործել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ /ՁՀՆ-7/:

ՊԲ առաջապահ ուժերը բոլոր ուղղություններով վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնային բնագծի կայուն պաշտպանությունը::

Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Իրավիճակը շփման գծում հանգիստ է և գտնվում է հայկական ստորաբաժանումների վերահսկողության ներքո"

Leave a comment

Your email address will not be published.


*