Լարսի ավտոճանապարհը բաց կլինի ժամը 06.00-20.00. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:

Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.

-միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է,
-երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների,
-ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Լարսի ավտոճանապարհը բաց կլինի ժամը 06.00-20.00. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է"

Leave a comment

Your email address will not be published.


*