Լեւոն Զուրաբյանն առաջարկում է ԱԺ փակ նիստ հրավիրել ու քննարկել շփման գծում տիրող վիճակը

Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի գործողությունները չի կարելի դիտարկել որպես առանձին դրվագ. սա իրականում ապրիլյան պատերազմի շարունակությունն է  եւ նախերգանքը նոր պատերազմական գործողությունների համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Իրավիճակը նորից սկսում է դուրս գալ վերահսկողությունից: Մենք աստիճանաբար սլանում ենք դեպի պատերազմական էսկալացիայի եւ եթե շատ արագ չձեռնարկվեն ադեկվատ միջոցառումներ ռազմաճակատի գծի ամրապնդման, մեր դիվանագիտական ջանքերի ակտիվացման ուղղությամբ՝ մենք կանգնած ենք կործանարար հետեւանքների եւ հեռանկարների առջեւ»,-ասաց նա::

Լեւոն  Զուրաբյանը՝ դիմելով  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, առաջարկեց ԱԺ-ի փակ նիստում՝ համակողմանիորեն քննարկել ստեղծված իրավիճակը:

Ի պատասխան ԱԺ նախագահն ասաց, թե առաջարկի շուրջ իրենք կմտածեն. «Մեզնից որեւէ մեկը չկա, որ մոտեցումը այնպիսին է, որ ինչպիսին եղել է ժամանակին դիրքերն այդ առումով, դա այդպես էլ պիտի շարունակվի: Մեր խնդիրը պայքարն է, պիտի շարունակենք մինչեւ վերջ: Հասկանանք, դատենք, թե փակ նիստում ինչ ենք անելու: Կմտածենք»:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Լեւոն Զուրաբյանն առաջարկում է ԱԺ փակ նիստ հրավիրել ու քննարկել շփման գծում տիրող վիճակը"

Leave a comment

Your email address will not be published.


*