ԼՂ հակամարտությունը վտանգ է ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար. Քերի

ԼՂ հակամարտությունը վտանգ է ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար: Այդ մասին, ինչպես տեղեկանում ենք ԵԱՀԿ կայքից, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Համբուրգում անցկացվող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստին:

«Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը միակ վտանգը չէ, որին բախվել է Եվրոպան: Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև Մոլդովայում, Վրաստանում ձգձգված հակամարտությունները նույնպես վտանգ են ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար»,- ասել է Քերին իր խոսքում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Սերգեյ Լավրովը Համբուրգում անցկացվող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստին իր ելույթի ընթացքում հայտարարել է, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարմությունը բոլոր բարդ հակամարտությունների, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանալին է:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԼՂ հակամարտությունը վտանգ է ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար. Քերի"

Leave a comment

Your email address will not be published.


*