Լոռիում պայթյունից վնասվել է Վանաձոր ՔԿՀ պետի ավտոմեքենայի անիվը և լուսարձակը

Այսօր ժամը 02:20-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոցի 13 տանը պայթյուն է հնչել:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ պայթյունը տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարության Վանաձոր քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ, 56-ամյա Գևորգ Մկրտչյանի տան բակում կայանված ВАЗ 2121 մակնիշի 096 ՏՏ 03 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ:

Պայթյունի հետևանքով վնասվել է Niva-ի լուսարձակն ու անիվը: Զոհեր և վիրավորներ չկան, իսկ տանը եղել է միայն գնդապետը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Լոռիում պայթյունից վնասվել է Վանաձոր ՔԿՀ պետի ավտոմեքենայի անիվը և լուսարձակը"

Leave a comment

Your email address will not be published.


*