Լրագրողը, բերելով իր իմացությունը հանրային տիրույթ, կստիպի իրավակիրառ և իրավապահ մարմիններին կիրառել այդ պրակտիկան. կայացավ Արփինե Հովհաննիսյանի «Մեդիա իրավունք» գրքի շնորհանդեսը

Գիրքբոլորի համար: Ուսումնասիրելով 10 և ավելի տարվա մեդիա փորձը այսօր ընթերցողը կարող է ծանոթանալ «Մեդիա իրավունք» գրքին, որի հեղինակները արդարադատության նախկին նախարար, «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության նախագահ Արփինե Հովհաննիսյանն ու նրա նախկին ուսանող Մարիամ Այվազյանն են: Գիրքն ավելի շատ օգտակար է լրագրողների և իրավաբանների համար:

«Լրագրողը, որը կկարդա այս գիրքը և կծանոթանա գրքում ներկայացված կարգավորումներին, հավատացեք, ավելի պաշտպանված կլինի: Լրագրողը, բերելով իր իմացությունը հանրային տիրույթ, կստիպի իրավակիրառ և իրավապահ մարմիններին, դատարաններին, ուզենալով կամ չուզենալով, կիրառել այդ պրակտիկան: Մենք փորձ ենք արել ներկայացնել ՄԻԵԴ փորձը` արդարադատության եվրոպական դատարանի հեղինակավոր կառույցի փորձը, և, իհարկե, ներկայացնել նորույթներ, որոնք լրագրողների համար պրակտիկ նշանակություն ունեն»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Գրքի գաղափարը համահեղինակի մոտ առաջացրել է դեռևս Ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասավանդման տարիներին, երբ նաև առնչվել է իրավական և մեդիա ոլորտում առկա տարբեր խնդիրների: Գրքում ուսումնասիրված է միջազգային փորձն ու դատական պրակտիկան։ Շնորհանդեսի ներկաների խոսքով՝ գիրքը ճիշտ ժամանակին «իջավ» հրապարակ:

«Խոստովանենք, որ ազատ լինելով հանդերձ, ավելի վտանգավոր է դառնում մեր մասնագիտությունը: «Ազատությունն», ասում են, որքան ազատ է, այնքան ավելի վտանգավոր է: Օրինակ` կարող ենք վերցնել վերջին 1-2 տարվա լրատվամիջոցների, լրագրողների, խմբագրությունների նկատմամբ տեղի ունեցած ոչ իրավական գործողությունները, որոնք բազմաթիվ անգամներ շեշտվել են, և հրապարակել ենք, բայց արձագանքները մնացել են ձայն բարբառո հանապատի»,- ասաց «5-րդ» ալիք ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը:

Հարցին, թե պաշտոնյաներից ում խորհուրդ կտա կարդալ, համահեղինակը պատասխանեցմեկ պաշտոնյայի չէ, այլ պաշտոնյաների համախմբի։ Ընդ որում, ոչ միայն ներկա, այլև ցանկացած ժամանակի իշխանության կարող է վերաբերել, քանի որ հակվածությունն ու գայթակղությունը միշտ մեծ են լրատվամիջոցներին թե՛ լռեցնելու, թե՛ զսպելու։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Լրագրողը, բերելով իր իմացությունը հանրային տիրույթ, կստիպի իրավակիրառ և իրավապահ մարմիններին կիրառել այդ պրակտիկան. կայացավ Արփինե Հովհաննիսյանի «Մեդիա իրավունք» գրքի շնորհանդեսը"

Leave a comment

Your email address will not be published.


*