Լրատվամիջոցները բացահայտել են ամերիկյան «Ձայն» հեռուստաշոուի մասնակցի սպանության դրդապատճառները

Ամերիկյան հանրահայտ «Ձայն» հեռուստաշոուի մասնակից, 22-ամյա երգչուհի Քրիստինա Գրիմիին սպանողը տարված է եղել նրանով ու իր գործընկերներին մշտապես ասել է, որ իրենք ամուսնանալու են, հայտնում է TMZ պորտալը:

Best Buy ընկերության աշխատակիցների խոսքերով, որտեղ աշխատել է 27-ամյա Քևին Լոյբլը, երիտասարդն աչքերի վիրահատության է ենթարկվել, մազերի փոխպատվաստում է իրականացրել, դարձել է բուսակեր, որպեսզի նիհարի ու իր սիրեցյալին դուր գա։ Իսկ մարտին Լոյբլը ներկա է գտնվել Գրիմիի համերգին ու իր գործընկերներին հայտնել է, որ ծանոթացել է վերջինիս հետ և որ իրենք միասին առցանց խաղեր են խաղում։

Գործընկերների խոսքերով՝ Լոյբլն ամեն անգամ զայրանում էր, երբ նրան հիշեցնում էին, որ Գրիմին արդեն ընկերություն է անում իր պրոդյուսերի հետ։ Երգչուհու մերձավորներից մեկը, սակայն, պնդում է, որ Գրիմին ու Լոյբլը ծանոթ չեն եղել։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ի ուշ երեկոյան Գրիմին ու Before You Exit խմբի անդամներն Օռլանդոյի Plaza Live համերգասրահում տեղի ունեցած համերգից հետո ինքնագրեր բաժանելիս են եղել, երբ Լոյբլը մոտեցել է ու կրակել աղջկա գլխին։ Գրիմիի եղբայրը փորձել է բռնել կրակողին, բայց վերջինս հասցրել է ինքնասպան լինել։ Երգչուհին մահացել է հիվանդանոցում։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Լրատվամիջոցները բացահայտել են ամերիկյան «Ձայն» հեռուստաշոուի մասնակցի սպանության դրդապատճառները"

Leave a comment

Your email address will not be published.


*