Խոհեր երեկոյից…

Գույնզգույն ձոներ, փրփրուն գինի,
Ձյունառատ ու ցուրտ եղանակ դրսում,
Հյուրեր ու հյուրեր, շուրջդ խնդություն,
Ծիծաղ է դեմքիդ, բայց թախիծ հոգում:
Պետք չէ, դու գիտես, սևդ ուրիշին,
Ճերմակդ է դրսում ու ժպիտ դեմքիդ,
Հավատում ես, որ գալու է պահն այն
Երբ իրոք խինդը կպատի սրտիդ:
Սերդ, հանց լավա, խենթ կհրաբխվի,
Կերգի միտքդ, դեմքդ կփայլի,
Շուրջդ բազերանգ լույսեր կցոլան,
Երջանկությունը հետդ կքայլի:
Իսկ այսօր, այսօր գույնզգույն ձոներ,
Մաղթանքներ բազում, փրփրուն գինի,
Դեմքիդ ծիծաղ է, հոգումդ թախիծ,
Մեկ է, բարին միշտ հաղթող կլինի…

 

Վարդան Գրիգորյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Խոհեր երեկոյից…"

Leave a comment

Your email address will not be published.


*