Կազմվել է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի նախընտրական ցուցակը. այն բաղկացած է 148 անձանցից

ԿԸՀ  իր  համամասնական ցուցակը ներկայացրեց նաև «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը։ Դաշինքի ներկայացուցիչները  լրագրողների հետ զրույցում մանրամասնեցին, որ ցուցակում ընդգրկված է 148 անձ։ Ցուցակը գլխավորում է Սեյրան Օհանյանը, ով լինելու է  դաշինքի վարչապետի թեկնածուն։

Դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ  Արմեն  Մարտիրոսյանը  ցուցակում երկրորդն է։ Հենց նա էլ լրագրողների համար ընթերցեց ցուցակի  առաջին տասնյակում հայտնվածների անունները։  «Ժառանգություն»  կուսակցության  առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը 11-րդն է։

1. Սեյրան Օհանյան (անկուսակցական)
2. Արմեն Մարտիրոսյան («Ժառանգություն»)
3. Վարդան Օսկանյան («Համախմբում»)
4. Էլինար Վարդանյան («Համախմբում»)
5. Վահագն Հովհաննիսյան («Ժառանգություն»)
6. Անդրանիկ Թևանյան («Համախմբում»)
7. Ստեփան Մարգարյան («Համախմբում»)
8. Սուսաննա Մուրադյան («Ժառանգություն»)
9. Գեղամ Նազարյան («Համախմբում»)

10. Գառնիկ Սահակյան («Ժառանգություն»)
11. Րաֆֆի Հովհաննիսյան («Ժառանգություն»)
12. Լիգիա Մելքումյան («Ժառանգություն»)
13. Արեգնազ Մանուկյան («Համախմբում»)
14. Աղվան Պողոսյան («Համախմբում»)
15. Գագիկ Մարգարյան («Ժառանգություն»)
16. Տիգրան Կարապետյան (Ժողովրդական կուսակցություն)
17. Արթուր Բալոյան («Արդարություն»)
18. Անդրիաս Ղուկասյան (անկուսակցական)
19. Հայկ Խաչատրյան («Համախմբում»)
20. Անուշ Խաչատրյան («Համախմբում»)

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կազմվել է «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի նախընտրական ցուցակը. այն բաղկացած է 148 անձանցից"

Leave a comment

Your email address will not be published.


*