Կայացավ Կոմիտասի 145 ամյակին նվիրված հայ ժամանակակից արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդեսը

Աբստրակտ, ռեալիզմ, սուռեալիզմ…արվեստի այս ուղղությունների բացառիկ միախառնմամբ էլ այսօր՝ մարտի 6 – ին, ժամը 15։00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կայացավ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի 145 ամյակին նվիրված հայ ժամանակակից արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդեսը։

Գեղանկարի, քանդակի,դեկորատիվ կիրառական արվեստի միջոցով արվեստագետները փորձել էին յուրովի ներկայացնել, պատկերել Կոմիտասին:

<< Ես ուրախ եմ, որ պատիվ ունեցա Ազգային պատկերասրահում ցուցադրելու իմ աշխատանքը, հատկապես հենց մեծն Կոմիտասին նվիրված թեմայով: Ես չէի ուզում, որ իմ կտավի մեջ ջարդի տեսարաններ լինեին, չէի ցանկանում արյուն պատկերեի, ուզում էի ավելի պայծառ պատկեր կերտեի: Իմ ընկալմամբ, Կոմիտասի ամբողջ հարստությունը իր ներքինն էր, որ նվիրեց հայ ժողովրդին: Եթե նկատում եք՝ նկարի ոսկե ճառագայթները՝ կարծես թե Աստված գալիս է և իրենով է արդեն ցրվում աշխարհի մեջ: Կանաչն էլ, ինչպես գիտեք, զարթոնքի, բարգավաճման նշան է, որով փորձել եմ իրենից եկող ամբողջ բերկրանքն ու վայելքը պատկերել>>,- մեզ հետ զրույցում կոմիտասյան իր պատկերացումներով կիսվեց նկարիչ, արվեստագետ Էդուրադ Հախվերդյանը:

Օրվա բացառիկ նմուշներից մեկը, որ անտարբեր չէր թողնում և ոչ մեկին թե իր տեսքով և թե իրենից եկող հոգեթով երգով՝ Կոմիտասի ձայնով երգող կոլաժն էր՝ փոքրիկ մոգնիտոֆոնով աշխատող:

Ներկայացված ստեղծագործությունները դեռևս 2 շաբաթ կմնան պատկերսարահում, որից հետո կնվիրաբերվեն նորաբաց Կոմիտաս թանգարան-ինստիտուտին։
Հատկանշական է, որ պատկերասրահը լեփ լեցուն էր:
Մերի Եղիազարյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կայացավ Կոմիտասի 145 ամյակին նվիրված հայ ժամանակակից արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդեսը"

Leave a comment

Your email address will not be published.


*