Կանադայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Օտտավային անհապաղ դադարեցնել Բաքվին ռազմատեխնիկայի վաճառքը

Կանադայի Հայ դատի հանձնախումբն իր վրդովմունքն է հայտնել՝ իմանալով, որ Կանադայի կառավարությունն արտահանման թույլտվություն է տրամադրել Տորոնտոյում տեղակայված զրահապատ մեքենաների արտադրության գծով մասնագիտացած «INKAS Armored Vehicle Manufacturing» ընկերությանը՝ բարձրտեխնոլոգիական ռազմատեխնիկա Ադրբեջան տեղափոխելու համար, հայտնում է asbarez.com-ը:

Կանադայի միջազգային առևտրի հարցերով նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնին հուլիսի 24-ին ուղարկված նամակում հանձնախումբը կոչ է արել Կանադայի կառավարությանն անհապաղ կանգնեցնել Ադրբեջանին զենքի փոխանցումը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ այդ որոշումը չեղարկելու համար:

«Վտանգավոր զենքի մատակարարումներն Ադրբեջանի նման խարդախ պետություններին խախտում են Կանադայի զենքի արտահանման կարգավորումների հիմնական նորմերը և զգալի վտանգ են ստեղծում ներքին և տարածաշրջանային կայունության համար»,- ասել է հանձնախմբի նախագահ Շահեն Միրաքյանը:

«Ինչպես մինչև հիմա բազմիցս պարզ է դարձել, Ադրբեջանի իշխանությունները նման զենքն օգտագործում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խաղաղությանն ու անվտանգությանը սպառնալով տարածաշրջանային անկայունությունն ամրապնդելու, այլև երկրի ներսում այլախոհությունը հետապնդելու համար»,- ասել է Միրաքյանը:

Նա հավելել է, որ թույլ տալով ռազմական ապրանքների արտահանումն Ադրբեջան՝ Կանադան նպաստում է Ադրբեջանի և Հայաստանի ու Արցախի Հանրապետության միջև ռազմական գործողություններին, իսկ նման որոշումները հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին և հակամարտության խաղաղ կարգավորմանը Կանադայի հանձնառությանը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կանադայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Օտտավային անհապաղ դադարեցնել Բաքվին ռազմատեխնիկայի վաճառքը"

Leave a comment

Your email address will not be published.


*