Կառավարությունը ապաքրեկանացնում է բիզնեսը

Կառավարություն այսօրվա նիստում  Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի դիսպոզիցիայի նոր խմբագրություն, ինչի արդյունքում հստակեցվում են հանցագործության եղանակները:

Այսինքն տնտեսվարողը հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը նվազեցնելու համար կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքում այսուհետ նոր չափի պատժամիջոց կսահմանվի, այսիքն` կապաքրեականացվի, եթե շրջանառությունը հատում է 2 մլն-ի սահմանը:

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում  նախարարը մանրամասնեց, որ այս նախագիծը ուղղված է բիզնեսի ապաքրեականացմանը. «Խոսքը վերաբերվում է նրան, որ այդ հանցակազմի մեջ այնպիսի դրույթներ ու բառեր կան, որ հարկ վճարողների նկատմամբ կիրառվում էր քերական պատասխանատվություն:  Այսիքն հիմքերը տարանջատված չէին, ու օգտագործվում էր «չարամտորեն խուսափել» եզրույթը, ու չկային հստակ մեխանիզմներ ասելու, թե որն էր չարամտորեն, իսկ որը ՝ ոչ»,-ասաց նախարարը:

Նախարարը ասում է, որ եթե նախկինում մինչև 2 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողը՝ խախտումների կատարելու դեպքում կիրառվում էր վարչական պատասխանատվությունը, այժմ այդ շեմը սահմանվել է 4 մլն դրամ:

«Օրինակ եթե տվյալ տնտեսվարողը ասենք հաշվետվությունը ուշ էր ներկայացնում, կարող էին նրա նկատմամբ քրեական գործ հարուցվել. եւ այդ հարուցված քրեական գործերի ճակատագիրը լինում էր շատ մշուշոտ ու տարբեր հանգամանքներից էր կախված: Շեմը բարձրացնելով նկատելիորեն կբարելավի բիզնես միջավայրը, ու քրեական գործեր չեն հարուցվի»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կառավարությունը ապաքրեկանացնում է բիզնեսը"

Leave a comment

Your email address will not be published.


*