Կառավարությունը հաստատեց հակաճգնաժամային 22-րդ միջոցառումը․ շահառուներին կտրվի 68 հազար դրամ միանվագ օգնություն

Այսօր կառավարությունը հերթական նիստում հաստատեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներկուերորդ միջոցառումը: Նախագիծը ներկայացնող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:

«Միջոցառման շահառու են հանդիսանում այն ֆիզիկական անձինք, ովքեր առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում և այդ նույն ժամանակահատվածում չեն անցել մեկ այլ աշխատանքի»,-ասաց նա և նշեց, որ աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքելով, ասաց, որ մի քանի օր առաջ արձանագրեցին, որ ՀՀ-ում ապրիլին համատարած սահմանափակումների արդյոնքում շուրջ 70 հազար աշխատատեղ փակվել է և մայիսին 50 հազարը բացվել է կամ վերաբացվել է: «Արդյունքում արձանագրեցինք, որ 20 հազար քաղաքացիներ կան, որոնք կորցրել են այս շրջանում իրենց աշխատանքը նորը չեն գտել և որոշում կայացրեցինք ցուցաբերենք աջակցություն»,-ասաց նա և հույս հայտնեց, որ աշխատաշուկայի վերականգման պրոցեսը կշարունակվի:

«Ապրիլինի մենք արդեն արձանագրում ենք գահավիժում և որքան էլ ծանր լիներ՝ որոշեցինք, որ սահմանափակումները նվազեցնելու ճանապարհով գնալ և եթե այդ որոշումը չլիներ գուցե այս նեգատիվ վիճակագրության կրկնապատիկը ունենայինք»,-ասաց նա:

Վարչապետը կարևոր համարեց կանոնների պահպանումը, որպեսզի չվերադառնանք լոքդաունի վիճակի, քանի որ դա ցույց է տալիս, որ տասնյակ հազարավոր աշախտատեղեր փակվում են:

Վարչապետը նշեց, որ սա նշանակում է նաև, որ պետական եկամուտների հավաքագրման առումով պրոբլեմները կխորանան և նաև հնարավոր է առողջապահության ոլորտի ֆինանսավորման առումով պրոբլեմ ունենանք: «Այսօր այդ պրոբլեմը չունենք և նուրբ եզրով ենք քայլում և մեզանից յուրաքանաչյուրը պետք է հաշվի առնի»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ հերթ կանգնելու պրոբլեմը որևէ համակարգում դեռ լուծված չէ,և եթե փոստային բաժանմուննքների, բանկերի ներսում դա լուծված է, ապա դրսում չի լուծվում:«Նույիսկ եթե ֆլեշմոբներ, գծանշումներ, լուսանկարներ են հայտնվում, մեկ օր լուծվում է այդ հարցը, այդ օրն անցնում է, և հաջորդ օրը գործնականում նույն իրավիճակն ենք ունենում»,-ասաց նա:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կառավարությունը հաստատեց հակաճգնաժամային 22-րդ միջոցառումը․ շահառուներին կտրվի 68 հազար դրամ միանվագ օգնություն"

Leave a comment

Your email address will not be published.


*