Կառավարությունը հարկային արտոնություն տրամադրեց դիմակների արտադրությամբ զբաղվող ընկերությանը

Այսօր Կառավարությունը հերթական նիստին հարկային արտոնություն տրամադրեց դիմակների արտադրությամբ զբաղվող «ԲԱԱՄ ՎԵՆՏՉՐ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ին: Նախագծով ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020 թվականի սեպտեմբերի 5-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվեց ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

Այսպիսով բարձրորակ բժշկական դիմակների արտադրությամբ զբաղվող ընկերությունը մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է արտադրել 2-3 մլն հատ դիմակ։ Արտադրանքն իրացվելու է ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս։ Արդեն իսկ իրականացվել է 132 մլն դրամի կապիտալ ներդրում։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 242 մլն դրամի ներդրում՝ ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար: Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալը տարեկան կկազմի 7.2 մլրդ դրամ, որից 2.4 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2.4 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2.4 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 35 նոր աշխատատեղ` 120 հազ. դրամ միջին աշխատավարձով:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կառավարությունը հարկային արտոնություն տրամադրեց դիմակների արտադրությամբ զբաղվող ընկերությանը"

Leave a comment

Your email address will not be published.


*