Կատարյալ կնոջ 10 կանոն

Ժամանակակից հաջողակ կինն անընդհատ ստիպված է լինում շփվել հասարակության հետ, գտնվել բազմաթիվ ծանոթների, գործընկերների և, անգամ, նախանձողների ուշադրության կենտրոնում։

Որպեսզի ցանկացած իրավիճակում պահպանեք իրական լեդիի կերպարը, անհրաժեշտ է իմանալ հետևյալ մի քանի կանոները:

1. Իրական կինը գրավում է տղամարդկանց իր ներքին վիճակով

Արտաքինը, խելքը, տարիքը, սոցիալական վիճակը, բնավորությունը՝ այս ամենը երկրորդական են: Տղամարդկանց ավելի շատ գրավում է այն հաճույքը, որ կինը ստանում է ինքն իրենից և կյանքից: Այս վիճակը մագնիսի պես ձգում է:

2. Տղամարդու հանդեպ սերը սկսում է ինքդ քո հանդեպ սիրուց

Իրական, խորքային սերը սկսում է այն ժամանակ, երբ դու ինքդ քեզանով լցված ես:

3. Տղամարդիկ սիրում են ոչ թե կնոջը, այլ իրենց վիճակը կնոջ կողքին

Կինը, ով կարողանում է հատուկ վիճակ ստեղծել տղամարդկանց մոտ, միշտ հաջողություն է ունենում նրանց շրջանում: Իրական կինն իր մեջ ունի կանացիություն, որով և պարուրում է տղամարդկանց: Իրական կինը պարգևում է տղամարդուն ոչ թե խելք, գեղեցկություն, մարմին, հաջողություն, այլ վիճակ:

4. Սիրելու ցանկությունը առաջանում է ներսում

Երբ կինը մտածում է, որ տղամարդկանց ընտրություն չկա, և իր շրջապատում չկա մեկը, ով արժանի է իր սիրուն, դա նշանակում է, որ նա դեռ պատրաստ չէ սիրելու: Այդ կինն այլ բան է ուզում: Հնարավոր է նա վախենում է սիրելուց և իրեն շրջապատող «անարժան» տղամարդիկ միայն արտացոլում են նրա ներքին վիճակը: Երբ կինը հասունանում է իրական խորքային սիրո համար «արժանի» կամ «ոչ արժանի» հարցը կորցնում է իր արդիականությունը:

5. Կնոջ առատաձեռնությունը սիրո մեջ բերում է նրան սեր

Եթե կինը ցանկանում է լինել սիրված, նա պետք է կարողանա սիրով լցնել ամեն ինչ: Նվիրել սեր, վայելել այն: Նա պետք է շնչի և արտաշնչի սեր:

600x580

6. Տղամարդիկ աստվածներ են

Այո, իրական կնոջ համար դա այդպես է: Իրական կինը երբեք չի մրցում տղամարդու հետ և չի ապացուցում իր կատարելիությունը: Նա չի փոխում և չի դաստիարակում նրանց: Կինը տեսնում է այն լավը, որ կա նրանցից յուրաքանչյուրի մեջ: Իրական կինը սիրում և գնահատում է տղամարդկանց: Նրա այսպիսի դիրքը կյանքում գրավում է արժանի տղամարդկանց:

7. Որպեսզի հիացնի տղամարդուն, կինը ինքը պետք է հիացած լինի

Եթե կինը ցանկանում է ոգեշնչել տղամարդուն, նա ինքը պետք է ոգեշնչված լինի: Կնոջ «հմայվածությունը» նրա սերն է կյանքի հանդեպ, նրա ռոմանտիկությունը և առեղծվածայնությունը: Կարևոր չէ ինչով է հմայված կինը, այդ վիճակը ներքին լույս է ստեղծում նրա մեջ, որը հնարավոր չէ չնկատել:

8. Իրական կնոջ կողքին միշտ հերոսություն ես ուզում անել

Կինը տղամարդու մեջ ցանկություն է առաջացնում ցույց տալ իր կարողությունը: Նա ստեղծում է հուզիչ անպաշտպանության խաբկանք՝ տղամարդու մոտ ցանկություն առաջացնելով ինչ-որ քայլեր անելու: Եվ դա լինում է առանց ստիպելու, լինելով միայն նուրբ և փխրուն:

9. Իրական լեդին չի մասնակցում ֆեմինիստական հավաքույթներին

Իրական լեդին երբեք չի ընդհանրացնում: Նա գիտի, որ բոլոր տղամարդիկ տարբեր են: Յուրաքանչյուր կին ստեղծում է իր մոլորակը և այնտեղ այն տղամարդիկ են, որոնց նա է քաշել իր կյանք: Խոսելով ընկերուհիների հետ իր տղամարդու մասին՝ նա երբեք շեշտը չի դնի նրա թերությունների վրա և չի քննադատի նրան:

10. Իրական կինը նույնիսկ տհաճ բաները ասում է բարեկիրթ և բարյացակամ

Նա անհաճո մտքերն ասում է առանց նվաստացնելու տղամարդկանց, այլ այնպես, որ նրանց մոտ ցանկություն առաջանա փոխվել դեպի լավը: Բարյացակամ լինել նույնիսկ, երբ պետք է խոսել թերությունների կամ սխալների մասին, դա մեծ կանացի արվեստ է: Կարևոր չէ ինչ է ասում կինը, կարևոր է, թե ինչպես է ասում: կինն ասում է ՝պահպանելով իր և իր դիմացինի արժանապատվությունը: Նա գիտի ինչպես քննադատել, որ ոգեշնչի դեպի փոփոխություն: Սակայն նա միշտ ընտրության հնարավորություն է տալիս՝ փոխվել, թե ոչ:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կատարյալ կնոջ 10 կանոն"

Leave a comment

Your email address will not be published.


*