Կարանտին՝ արտակարգ դրության փոխարեն. օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովն այսօր 80 կողմ 28 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց կառավարության կողմից ներկայացված «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով հնարավորություն կտրվի այլևս չերկարաձգել Հայաստանում առկա արտակարգ դրությունը և փոխարենը հայտարարել կարանտին: Կարանտին կարող է մտցվել առողջապահության նախարարություն առաջարկով մարզպետի կամ Երեւանի քաղաքապետի կողմից՝ վարակիչ հիվանդությունների տարածման և բռնկման, արտակարգ իրավիճակների դեպքում: Կարանտին կարող է սահմանվել քաղաքի որոշակի մասում կամ որոշակի տարածքում, այդ թվում` ձեռնարկություններում և այլ տնտեսվարող սուբյեկտներում: Կարանտին կարող է սահմանվել միայն մինչև վեց ամիս ժամկետով, սակայն կարող է երկարաձգվել մինչև 12 ամիս:  Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը ժամը 17:00-ն ներառյալ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կարանտին՝ արտակարգ դրության փոխարեն. օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ"

Leave a comment

Your email address will not be published.


*