Կարեն Վարդանյանը 54 մլն դրամ է հատկացրել նորածինների փրկությանը

Նորածինների մահվան դեպքերը նվազեցնելու համար «Գրանդ Քենդի» ընկերության նախագահ Կարեն Վարդանյանը «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական եւ նորածնային վերակենդանացման կլինիկային նվիրել է 34 մլն դրամ ընդհանուր արժողությամբ ճապոնական 2 ամենագնաց` ռեանիմոբիլ, հավելյալ ձմեռային անվադողերով:

Մեքենաները կահավորված են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով ու հարմարեցված են հայաստանյան ճանապարհներին: Խնդիրներով ծնված նորածիններին ընդունելու համար բաժանմունքի տարածքն արդեն չէր բավականացնում: Նորածնային վերակենդանացման եւ պաթոլոգիայի բաժանմունքները ընդլայնելու եւ նորոգելու համար բարերարը տրամադրել է նաեւ 20 միլիոն դրամ: Կլինիկայում տարեկան բուժօգնություն են ստանում ինտեսնիվ թերապիայի կարիք ունեցող, 600-ից ավելի նորածիններ ոչ միայն Հայաստանի բոլոր ծննդատներից, այլև Արցախից:

Ընդհանուր գումարը կազմել է 54 մլն. դրամ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կարեն Վարդանյանը 54 մլն դրամ է հատկացրել նորածինների փրկությանը"

Leave a comment

Your email address will not be published.


*