Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գերի պահվող Արսեն Բաղդասարյանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են դեռևս 2014թ. դեկտեմբերի 26-ից գերության մեջ հայտնված հայ զինծառայող Արսեն Էդուարդի Բաղդասարյանին:

Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, այցելությունը կայացել է օրեր առաջ: Նշվում է, որ կոմիտեի աշխատակիցների միջոցով գերին և իր ընտանիքը փոխանակվել են տեղեկություններով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանը գերեվարվել էր 2014 թվականի դեկտեմբեր 26-ին: 2015 թվականի մայիսին Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման՝ դիվերսիոն գործողություններ կատարելու մեղադրանքով:
Ավելի վաղ ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել այն մասին, որ ԼՂՀ ՊԲ-ի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, ինչի ընթացքում էլ Արսեն Էդուարդի Բաղդասարյանը ձերբակալվել է։
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ պնդումները` տեղեկացնելով, որ լինելով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող՝ Բաղդասարյանը պարբերաբար ինքնակամ լքել էր մշտական տեղակայման վայրը, ինչի համար ժամանակավորապես հեռացված էր եղել ծառայությունից:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գերի պահվող Արսեն Բաղդասարյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*