Կբարձրացնենք սոցփաթեթների ոլորտում վերահսկողության մեխանիզմները. Արմեն Մուրադյան

Սոցփաթեթների ոլորտում Առողջապահության նախարարությունն ավելի կբարձրացնի վերահսկողության մեխանիզմները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Սոցփաթեթի  շրջանակներում երկու հիմնական ծրագիր է իրականացվում: Մեկը ստուգայցերի ծրագիրն է, որով Առողջապահության նախարարությունը նոր առողջապահական մշակույթ է ձևավորել:  Համաձայն այդ ծրագրի՝ տարին մեկ անգամ պետք է գնալ ստուգման նախքան առողջական խնդիրների հանդիպելը: Քաղծառայողներն առաջինն անցան այդ ծրագրով, իսկ  դրանից հետո  ակտիվանում է մնացած ամբողջ փաթեթը: Երկրորդը`  քաղծառայողների և առանձին խմբերի առողջական  ծառայությունների բուժօգնության ծախսերի փոխհատուցման խնդիրն է»,-ասաց Մուրադյանը:

Նախարարը նշեց, որ վերահսկողության առումով խնդիրներ կան, և այդ ուղղությամբ տարեցտարի փոփոխություններ են կատարվում՝ կապված ոչ միայն սոցփաթեթի փոխհատուցման, այլ նաև պետպատվերի շրջանակներում:

«Համոզված եղեք, որ փոխհատուցման խնդիրները ոչ միայն պետական սեկտորում աշխատող, այլ  նաև մասնավոր  սեկտորում աշխատողների համար են: Այն ամբողջ աշխարհում  մշտապես բարեփոխվող օրգանիզմ է, այդ աշխատանքները ևս մեր մոտ իրականացվում են»,-եզրափակեց նախարարը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կբարձրացնենք սոցփաթեթների ոլորտում վերահսկողության մեխանիզմները. Արմեն Մուրադյան"

Leave a comment

Your email address will not be published.


*