Կյանքից հեռացել է պատմության մեջ առաջին անգամ բաց տիեզերք դուրս եկած մարդը՝ տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը

Ռուսաստանում 85 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ հերոս, պատմության մեջ առաջին անգամ բաց տիեզերք դուրս եկած տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, գրում է meduza.io-ն: 

1965 թվականի մարտին Լեոնովը դարձել է առաջին մարդը, որ դուրս է եկել բաց տիեզերք: 

1970-ից 1991 թվականններին Լեոնովը զբաղեցրել է Տիեզերագնացների պատրաստման կենտրոնի փոխնախագահի պաշտոնը:

Այնուհետև զբաղվել է գործարարությամբ, եղել է «Ալֆա բանկ»-ի տնօրենների խորհրդի նախագահի առաջին տեղակալի խորհրդականը:

Նա նաև եղել է «Եդինայա Ռոսիա»-ի բարձրագույն խորհրդի անդամ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կյանքից հեռացել է պատմության մեջ առաջին անգամ բաց տիեզերք դուրս եկած մարդը՝ տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը"

Leave a comment

Your email address will not be published.


*