Կոնսերվատորիայի ռեկտոր վերընտրվեց Շահեն Շահինյանը

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում այսօր մոտ 2 ժամ տևած դռնփակ անցկացված ընտրությունների արդյունքում, ինչպես և սպասվում էր, ռեկտորի պաշտոնում վերընտրվեց պրոֆեսոր Շահեն Շահինյանը:

Նա վերջին 5 տարիների կոնսերվատորիայի ռեկտորն է, իսկ հերթական ընտրություններում մրցակից չուներ:

Հարցին, թե ինչո՞ւ բացի Շահինյանից ուրիշ ոչ-ոք ցանկություն չէր հայտնել առաջադրվելու, Tert.am-ի հետ զրույցում մանրամասնեց հենց ինքը կոնսերվատորիայի նորընտիր ռեկտորը:

«Հոկտեմբերի 7-ից մինչև նոյեմբերի 7-ը մեկ ամիս ժամանակահատված էր տրված այն մարդկանց համար ովքեր կարող էին իրենց թեկնածությունը դնել: Ստացվեց այնպես, որ ոչ-ոք չառաջադրվեց:  Չգիտեմ՝ դա լավ է, թե վատ. այդ ուղղությամբ առանձնապես չեմ մտածել»,- նշեց նա:

Շահեն Շահինյանը նաև ընդգծեց՝ ամեն մարդ չի կարող թեկնածություն դնել. անհրաժեշտ են ռեկտորի պաշտոնին համապատասխան տվյալներ՝ գիտական կոչում, առնվազն աշխատանքային 5 տարվա փորձ ոլորտում:

«Մեր պրոռեկտորները, դեկանները բոլորն էլ նոր մարդիկ են և, կարծում եմ՝ նրանցից յուրաքանչյուրը կարող է աշխատել: Այնպիսի պրոֆեսիոնալ մարդիկ են, որ հաստատ կարող են աշխատել: Դե հիմա չեն դրել, ես էլ շարունակում եմ միայնակ մնալ»,- ընդգծեց ռեկտորը:

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ընտրություններն անցկացվում են դռնփակ դահլիճում, ռեկտորին ընտրում է 24 հոգուց կազմված կառավարման խորհուրդը, որում 25 տոկոսը ներկայացված է կառավարության կողմից, 25-ը Մշակույթի նախարարության, 25 տոկոսը կոնսերվատորիայի աշխատակազմի և 25 տոկոսն էլ ուսանողների կողմից:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Կոնսերվատորիայի ռեկտոր վերընտրվեց Շահեն Շահինյանը"

Leave a comment

Your email address will not be published.


*