Հալեպը կրկին հրթիռակոծվել է. կան զոհեր եւ վիրավորներ

Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների զինյալները հրթիռակոծել են սիրիական Հալեպ քաղաքի Էլ-Համդանիա թաղամասը, որը գտնվում է կառավարական ուժերի վերահսկողության ներքո, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Խաղաղ բնակչության շրջանում կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ՝ այդ թվում կանայք եւ երեխաներ: Տուժածների թիվը հստակեցվում է: Շտապ բուժօգնության մեքենաները վիրավորներին տեղափոխում են թաղամասից:

Հուլիսի 31-ից սկսած, երբ ակտիվացան ռազմական գործողությունները, միայն Հալեպում սպանվել է 198 մարդ, 830-ը վիրավորվել են: Զինված խմբավորումները փորձում են կասեցնել Հալեպի բնակիչներին մարդասիրական օգնության մատակարարման գործընթացը:

Քաղաքի հարավային եւ հարավ-արեւմտյան շրջաններում սիրիական բանակը մարտեր է մղում «Ջեյշ ալ-Ֆաթխ» դաշինքի իսլամիստների զինված խմբավորումների դեմ: Նշվում է, որ վերջին 2 օրվա ընթացքում Հալեպում ոչնչացվել են այդ դաշինքի առնվազն 60 զինյալներ:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հալեպը կրկին հրթիռակոծվել է. կան զոհեր եւ վիրավորներ"

Leave a comment

Your email address will not be published.


*