Հալեպի բնակելի թաղամասերը գնդակոծվել են. կան զոհեր

Զինված ընդդիմության զինյալները համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից գնդակոծել են Հալեպի բնակելի թաղամասերը, որոնք գտնվում են սիրիական բանակի վերահսկողության ներքո, հայտնում է լրատվական SANA գործակալությունը` վկայակոչելով ոստիկանության վարչության ներկայացուցչին:

Արկերը պայթել են գերազանցապես Էլ-Համդանիա և Սալահ-էդ-Դին շրջաններում, ինչպես նաև արևմտյան Էզ-Զահրա արվարձանում:

Սպանվել է 4 խաղաղ բնակիչ, այդ թվում` 1 կին, ևս 24 մարդ վնասվածքներ է ստացել:

Հուլիսի 31-ից` Հալեպում ռազմական գործողությունների ակտիվացման պահից ի վեր, քաղաքում գնդակոծության զոհ է դարձել 198 մարդ, ևս 834-ը վիրավորվել է:

Քաղաքի հարավային և հարավարևմտյան արվարձաններում սիրիական բանակը երեկ գրավել է ռազմավարական երկու բարձունք և փակել Ռամուս արվարձանով անցնող ճանապարհը, որը զինյալ խմբերն օգտագործում էին քաղաքի արևելյան թաղամասեր ներթափանցելու նպատակով:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հալեպի բնակելի թաղամասերը գնդակոծվել են. կան զոհեր"

Leave a comment

Your email address will not be published.


*