Հալեպի նահանգում 48 ժամ անց կարող է մեկշաբաթյա հրադադար հաստատվել.Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ եթե Սիրիայի ընդդիմադիրները հավատարիմ մնան իրենց տված խոսքին, ապա Հալեպի նահանգում 48 ժամ անց պետք է հրադադար հաստատվի:

«Մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները լավ բանի մասին չեն վկայում: Եթե մեզ տրված խոստումը պահվի, ապա 48 ժամ անց հրադադար կհաստատվի և կտևի մոտ մեկ շաբաթ: Այս պահին մեր զինվորերը շարունակում են ռազմական գործողությունները»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ իրենց նպատակն է հրադադար հաստատել Քուրբան Բայրամի (Մահմեդական աշխարհում նշվող զոհաբերության տոն) ժամանակ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հալեպի նահանգում 48 ժամ անց կարող է մեկշաբաթյա հրադադար հաստատվել.Էրդողան"

Leave a comment

Your email address will not be published.


*