Հակառակարոդը գիշերը կրկին խախտել է հրադադարը. ՊԲ-ն զերծ է մնացել պատասխան գործողություններից

Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, դիպուկահար հրացաններից և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  շուրջ 40 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է  ավելի քան  400 կրակոց:

ԻՆչպես հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ ուժերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հակառակարոդը գիշերը կրկին խախտել է հրադադարը. ՊԲ-ն զերծ է մնացել պատասխան գործողություններից"

Leave a comment

Your email address will not be published.


*