Հակառակորդը շփման գծի արևելյան ուղղությամբ ականանետեր է կիրառել. ԱՀ ՊՆ

Մարտի 4-ին և լույս 5-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՊՆ լրատվական ծառայությունից, առաջնային գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր՝ արձակելով 5 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հակառակորդը շփման գծի արևելյան ուղղությամբ ականանետեր է կիրառել. ԱՀ ՊՆ"

Leave a comment

Your email address will not be published.


*