«Հակառակորդի մուտքը դժոխք»․ ՊՆ մամուլի խոսնակը ներկայացրել է գիշերվա ընթացքում Արցախի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի առաջխաղացման փորձի և տապալման լուսանկարները և տեսանյութը

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացրել է գիշերվա ընթացքում Արցախի հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած) հակառակորդի առաջխաղացման փորձի և տապալման լուսանկարները։

«Հակառակորդի մուտքը դժոխք, մեր դիպուկ հարվածներն ու նրանց անփառունակ ելքը․․․ և այսպես շարունակ:

Վստահեցնում ենք, որ տեսագրությունն առկա է։ Այն կհրապարակվի համապատասխան պահին»,-Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նշենք, որ ՊԲ-ն հայտնել էր, որ գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։

Առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։ Տեսագրությունն առկա է։

Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա։

Ճակատի տարբեր ուղղություններում ստեղծվել են հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար»,– գրել է նա։

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 251 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fshushanstepanyan%2Fvideos%2F3307767319259405%2F&show_text=0&width=560

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Հակառակորդի մուտքը դժոխք»․ ՊՆ մամուլի խոսնակը ներկայացրել է գիշերվա ընթացքում Արցախի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի առաջխաղացման փորձի և տապալման լուսանկարները և տեսանյութը"

Leave a comment

Your email address will not be published.


*