Հակոբ Բալասյան. «Մեր համայնքն առաջիկա տարիներին տեսնում եմ ավելի զարգացած,   բարեկարգ և համերաշխ»

Կոտայքի մարզի նախկին արդյունաբերական հսկա Բյուրեղավան քաղաքում  քաղաքապետի ընտրություններին,  երրորդ անգամ իր թեկնածությունն  առաջադրեց Հ. Բալասյանը:

«Քաղաքապետն ընտրվում է ժողովրդի կողմից եւ  հաշվետու է ժողովրդի առջև»:

gmpress.am-ը ընտրությունների եւ համայնքի խնդիրների հետ կապված հանդիպեց համայնքապետ Հակոբ Բալասյանին:

Պարոն Բալասյան, պատմեք խնդրեմ  2012-2016թթ. Բյուրեղավանում տեսանելի իրականացված աշխատանքների մասին:

-Վերջին չորս տարիներին բազմաթիվ աշխատանքներ ենք կատարել, բավական է նշել քաղաքի ջրատար խողովակների ներքին ցանցի ամբողջական փոփոխումը  “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ եւ Եվրոպական բանկի վարկային ծրագրով, որը տվեց իր ցանկալի պտուղները, հիմնովին փոխվեցին ցածրահարկ շենքերի եւ առանձնատների հին ջրագծերը:  Բարելավվեց ջրի որակի վերահսկումը: Շինարարական աշխատանքներն իրականացնելու համար ծախսվեց  380 մլն դրամ: Քաղաքի բնակիչներն այսօր օգտվում են շուրջօրյա ջրամատակարարումից:

Մենք այս տարիներին էական աշխատանքներ ենք իրականացրել քաղաքի բարեկարգման, կանաչապատման, բնակիչների կենցաղն ու առօրյան հարմարավետ դարձնելու ուղղությամբ:

Գաղտիք չէ, որ մինչ ընտրվելը թեկնածուները խոստումնառատ են, սակայն ընտրվելուց հետո մոռանում են դրանց մասին:

-Մենք խոստումներ չենք տալիս, փոխարենը` խոսուն են մեր ամենօրյա համայնքային աշխատանքները: Բազմաթիվ աշխատանքներից մասնավորապես կառանձնացնեմ կրթության ոլորտում կատարված բարեփոխումները` կապված ավագ դպրոցին կից գործող նախակրթարանի հետ, ուր 100 երեխայի համար ժամանակակից չափորոշիչներին համապատասխան նախակրթարան է բացվել Համաշխարհային բանկի «Կրթության որակ եւ համապատասխանություն»  վարկային ծրագրի եւ  համայնքապետարանի միջոցներով /ԾԻԳ/: Համայնքապետարանի բյուջեից ծախսվել է 2 մլն 540 հազար դրամ: Բարվոք վիճակում է նաեւ քաղաքի «Արև»  մանկապարտեզը, որը վերջին տարում իր դռները վերաբացեց բոլորովին հիմնանորոգված ու հարմարավետ՝ ընդունելով  135 երեխաների: Ընդհանուր ծախսվել է  165 մլն  900 հազար դրամ, որից՝ ՀՀ կառավարությունը ներդրել է 117 մլն 800 հազար դրամ, քաղաքապետարանը՝   48 մլն 100 հազար դրամ:

Պարոն Բալասյան առանձնացրեք խնդրեմ այն աշխատանքները, որն իրականցվել է համայնքային բյուջեով կամ համաֆինանսավորմամբ:

-2015թ-ի ընթացքում Բյուրեղավանում կատարվել են  40 մլն դրամի ասֆալտապատման աշխատանքներ: Ասֆալտապատվել են քաղաքի գլխավոր փողոցները, ներհամայնքային ճանապարհները եւ բակային տարածքները, որից Կոտայքի մարզպետարանը՝ մարզում իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում, ասֆալտապատման աշխատանքներն իրականացնելու համար տրամադրելէ  20 մլն դրամ, մնացած 20 մլն դրամը՝ քաղաքապետարանի բյուջեից:

Ամբողջությամբ լուծվել է քաղաքի լուսավորության հարցը: Բակերում նույնպես անցկացվել է լուսավորություն:

Հիմնանանորոգվել է բարձրահարկ շենքերի եւս 23 վերելակ: Ամբողջովին ավարտվել է բարձրահարկ շենքերի 43 վերելակների շահագործումը:

Ինչպես է այսօր ապրում Բյուրեղավանը եւ բյուրեղավանցին, մասնավորապես երիտասարդների շրջանում:

-Ճիշտն ասած ես չեմ ցանկանում մեր քաղաքը առանձնացնել հանրապետության մյուս համայնքների սոցիալական պայմաններից,  բայց փոխարենը կավելացնեմ , որ 2015 թվականից սկսվել է Մշակույթի տան հիմնանորոգումը: Ավարտելուց հետո այն կդառնա արվեստի կենտրոն,  ուր կտեղափոխվի Բյուրեղավանի արվեստի դպրոցը եւ գրադարանը: Մեր մատաղ սերնդին հայեցի եւ առողջ դաստիարակման նպատակով կազմակերպվել են համաքաղաքային մարզամշակութային միջոցառումներ՝ նվիրված պետական, հոգևոր տոներին: Միջոցառումներ են կազմակերպվել զորամասերում: Հանրապետական, մարզային մրցաշարերին եւ մրցույթ-փառատոններին ցուցաբերվել է ակտիվ մասնակցություն:

Հաշվի առնելով, որ Բյուրեղավանը սպեցիֆիկ քաղաք է, որպես քաղաքապետ ինչպե՞ս կնկարագրեք այն:

-Բյուրեղավան քաղաքը, որը նախկինում եղել է Արզնի ավան, կառուցվել է 70 տարի առաջ, ապակյա տարաների գործարանի հենքի վրա: Ժամանակին այստեղ են եկել աշխատել ու ոչ միայն մեր շրջաններից այլ հարեւան պետություններից: Մեր քաղաքում այսօր մեծ թիվ են կազմում գորիսեցիները , ջավախցիները, ղարաբաղցիները, քիչ չեն նաեւ տավուշցիները, մեղրեցիները, Լոռեու, Շիրակի եւ Գեղարքունիքի տարածաշրջանների ազգաբնակչության թիվը, պարզ ասած  մեր Բյուրեղավանը կարծեք թե հանրապետության պրոեկցիան լինի, որը ներկայացնում է մեր ազգաբնակչության կոլորիտը:  Կարելի է այսօր ասել, որի հաջողության գրավականներից մեկն էլ այն է, որ ես տեղային մտածելակերպ չունեմ,  ինձ համար կարեւոր է միայն քաղաքի բնակչի շահը: Ի դեպ այս համատեքստում կցանկանամ խոսել նաեւ քաղաքի հոգեւոր արժեքի ձեռքբերման՝Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու շինարարական աշխատանքների մասին: Քաղաքը շուտով կունենա 160 քմ սրահով, 27 մ. բարձրությամբ ծիրանագույն տուֆից կառուցված եկեղեցի՝ ժամանակակից եւ միջնադարյան շնչով: 2013թ-ի օգոստոսի 18-ին տեղի է ունեցել եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Քաղաքային համայնքի ավագանու որոշմամբ ամեն տարի այդ օրը նշվում է Քաղաքի օր:

ՀԵՏԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐ

ԱՎԱՐՏԻՆ  ՀԱՍՑՆԵԼ՝

.ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

.ԵԿԵՂԵՑՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ՝

.ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ   ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ:

.ԱՋԱԿՑԵԼ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆՆ  ՈՒ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆԸ:

.ՔԱՂԱՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ  ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ  ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ:

.ԱՌԱՆՁՆԱԿԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ՔԱՂԱՔԻ  ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԵՎ ԱՎԱՐՏԵԼ  20  ՇԵՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊՈՒՐԱԿԻ ՀԻՄՆՈՒՄԸ:

.ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ:

.ՆՊԱՍՏԵԼ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ  ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ:

.ԲԱՐՁՐԱՑՆԵԼ  ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ  ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՈՐԱԿԸ:

.ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՎԱՆԴ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵԾԱՐՈՒՄԸ:

.ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ  ՇԵՆՔԵՐԻ  ՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ:

ԿԱՏԱՐԵԼ՝

.ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾԵԼ ԺԱՄԱՆՑԻ  ԿԵՆՏՐՈՆ:

.ԽԹԱՆԵԼ ԻՆՉՊԵՍ ՏԵՂԱԿԱՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ  ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ,  ՆՊԱՍՏԵԼ ՆՈՐ  ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ  ԲԱՑՄԱՆԸ:

.ԿԱՌՈՒՑԵԼ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻ ՀԻՇԱՏԱԿ  ԶՈՀՎԱԾ  ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ

.ԱՎԵԼԱՑՆԵԼ  ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ  ԽՄԲԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ  ԹԻՎԸ

.ԱՍՖԱԼՏԱՊԱՏԵԼ  1-ԻՆ  ԹԱՂԱՄԱՍ  ՏԱՆՈՂ  ՃԱՆԱՊԱՐՀԸ  ԵՎ  ԲԱԿԵՐԸ,

ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ  ԵՎ  ԸՆԴԼԱՅՆԵԼ  ՈՌՈԳՄԱՆ  ՑԱՆՑԸ:

«ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁ»  ԹԱՂԱՄԱՍԸ  ԱՊԱՀՈՎԵԼ ՈՌՈԳՄԱՆ  ՋՐՈՎ:

.ԱՍՖԱԼՏԱՊԱՏԵԼ  ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳԵԼ  38, 39,40,41  ՇԵՆՔԵՐԻ  ԲԱԿԱՅԻՆ  ՏԱՐԱԾՔՆԵՐԸ:

.ՊԱՏՎԻՐԵԼ  ՔԱՂԱՔԻ  ԳԼԽԱՎՈՐ   ՀԱՏԱԿԱԳԻԾԸ:

 

Հարցազրույցը` Կարինե  Սարգսյանի

 

 

 

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հակոբ Բալասյան. «Մեր համայնքն առաջիկա տարիներին տեսնում եմ ավելի զարգացած,   բարեկարգ և համերաշխ»"

Leave a comment

Your email address will not be published.


*