Համագործակցելով Ռուսաստանի հետ` Թուրքիան ՆԱՏՕ-ի դեմ ուղղված քայլ չի անում. Չավուշօղլու

Պաշտպանական արդյունաբերության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցելու մտադրությունը պետք չէ դիտարկել որպես ՆԱՏՕ-ի դեմ ուղղված քայլ: Այս մասին «Անադոլու» լրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո տեղեկացրել է, որ Անկարան մտադիր է համագործակցել Մոսկվայի հետ պաշտպանական արդյունաբերության ոլորտում:

«Պաշտպանական ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության ծավալներն ավելացնելու վերաբերյալ որոշումը ՆԱՏՕ-ի դեմ ուղղված քայլ չէ: ՆԱՏՕ-ի կազմում կան պաշտպանական ոլորտում այլ պետությունների հետ համագործակցող երկրներ, որոնք հրթիռներ են գնում»,-ասել է Չավուշօղլուն:

«Անադոլու»-ի հետ զրույցում դիվանագետը հավելել է, որ Թուրքիան այժմ պետք է ստեղծի սեփական տեխնոլոգիաների վրա հիմնված իր պաշտպանական համակարգը, ինչպես նաև պետք է համագործակցի այլ երկրների հետ:

«Մինչ այսօր Թուրքիան փորձում էր համագործակցել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ, սակայն արդյունքները մեզ համար գոհացուցիչ չէին, ուստի` մենք սկսեցինք նոր գործընկերներ փնտրել»,-ասել է Չավուշօղլուն:

 

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Համագործակցելով Ռուսաստանի հետ` Թուրքիան ՆԱՏՕ-ի դեմ ուղղված քայլ չի անում. Չավուշօղլու"

Leave a comment

Your email address will not be published.


*