ԱռողջապահությունԳլխավորԺամանց

Համեղ ու օգտակար վիտամինային ըմպելիք համավարակի պայմաններում իմունային համակարգն ամրապնդելու համար

18.8kviews

Աշնանը մարդկանց իմունային համակարգը հաճախ է թուլանում, ինչը բարձրացնում է տարատեսակ վիրուսային հիվանդություններով վարակվելու հավանականությունը։ Սա հատկապես վտանգավոր է COVID-19-ի համավարակի պայմաններում, ուստի զարմանալի չէ, որ նման խնդիրներից խուսափելու և իմունիտետը բարձրացնելու համար մարդիկ հաճախ են տարատեսակ վիտամինային հավելումներ ընդունում։ Այնուամենայնիվ մասնագետները հաճախ են շեշտում նաև առողջարար սննդակարգի կարևորության մասին, քանի որ ճիշտ մթերքի գործածությունն արդեն իսկ թույլ է տալիս ստանալ դիմադրողականության բարձրացման համար անհրաժեշտ բոլոր վիտամիններն առանց քիմիական հավելումների։

Բավարար քանակությամբ վիտամիններ ու հանքանյութեր ստանալու համար մասնագետները խորհուրդ են տալիս հագեցնել սննդակարգը մրգերով, բանջարեղենով և այլ օգտակար մթերքով, սակայն այս կարևոր տարրերը մեծ չափաբաժնով ստանալու համար կարելի է նաև պատրաստել մի համեղ ու օգտակար վիտամինային սմուզի, որը կօգնի հեշտությամբ ամրապնդել իմունային համակարգը։

Ինչպես գրում է Inmyroom պորտալը, այս կանաչ սմուզիի պարտաստման համար հարկավոր է մի մեծ բուռ սպանախ, մոտ 2 սմ երկարությամբ կոճապղպեղի արմատ, 5-6 հատ արմավ, 2 նարինջ, ½ կիտրոն և ¼ թեյի գդալ աղացած քրքում։

Ըմպելիքը պատրաստելու համար նախ հարկավոր է քամել ցիտրուսային մրգերի հյութը, մաքրել կոճապղպեղի արմատն ու հեռացնել արմավների կորիզները, այնուհետև լցնել բոլոր բաղադրիչները կոտորակիչի մեջ ու լավ հարել մինչև ստացվի համասեռ զանգված։ Ստացված վիտամինային ըմպելիքը խորհուրդ է տրվում խմել պատրաստ լինելուն պես, այլապես այն կարող է կորցնել իր օգտակար հատկությունները։

Leave a Response