Հայաստանի արտգործնախարարությունը շարունակում է կիրառել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների համաժամանակյա հանրայնացման պրակտիկան. Աննա Նաղդալյան

«ՀՀ ԱԳՆ-ն յուրաքանչյուր հանդիպման մասին տեղեկացնում է ընդունված կարգով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով բոլոր մանրամասների համաձայնեցումից հետո»,- հայտնել է ՀՀ արտաքին գերատեսչության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն Արմենպրեսի հետ զրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները մինչև հունվարի վերջ ևս մեկ հանդիպում կանցկացնեն:

«Մենք շարունակում ենք կիրառել հանդիպումների համաժամանակյա հանրայնացման պրակտիկան»,- նշել է Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել էր, որ հանդիպման վայրը և ժամանակը դեռևս հստակեցված չեն։ Նա հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պնդել են, որպեսզի նման հանդիպում անցկացվի: Ադրբեջանի արտգործնախարարը հավելել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են տարածաշրջան այս տարվա առաջին եռամսյակում:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայաստանի արտգործնախարարությունը շարունակում է կիրառել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների համաժամանակյա հանրայնացման պրակտիկան. Աննա Նաղդալյան"

Leave a comment

Your email address will not be published.


*