Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հետևեն համանախագահների հայտարարությանը. Կոսաչով

Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական գործիչները պետք է անսան Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդների դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, որն արտահայտվել է նրանց համատեղ հայտարարությամբ առ այն, որ աջակցություն չի լինի նրանց, ովքեր պատասխանատվություն են կրում մարտական գործողությունների շարունակության համար: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը:

«Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական գործիչների փոխարեն ես իսկապես ուշադիր կհետևեի հայտարարության մեջ նշված դիրքորոշմանը: Այն բավականին կոշտ շեշտում է, որ աջակցություն չեն ստանա նրանք, ովքեր պատասխանատվություն են կրում մարտական գործողությունների շարունակության և բնակչության շրջանում զոհերի համար»,- գրել է Կոսաչովը:

Նա ընդգծել է, որ համատեղ հայտարարությունը շատ կարևոր նշանակություն ունի՝ հաշվի առնելով անբարենպաստ քաղաքական-դիվանագիտական իրավիճակը, որի պայմաններում երեք երկրների ղեկավարներին հաջողվել է պայմանավորվել ԼՂ հակամարտության հարցում դիրքորոշման համաձայնեցման մասին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Լեռնային Ղարաբաղի հարցով՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և առանց նախապայմանների վերսկսել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հետևեն համանախագահների հայտարարությանը. Կոսաչով"

Leave a comment

Your email address will not be published.


*