Հայաստանում ապրող եզդիների իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո է․ Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ընդունել է կազմակերպության ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։

Մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ եզդիների իրավունքների պաշտպանությունը մեր մշտական ուշադրության կենտրոնում է:

Մարդու իրավունքների պաշտպանի համար կարևոր է, որ Հայաստանում ապրող ազգությամբ եզդի մեր եղբայրներն ու քույրերը կարողանան արդյունավետ իրացնել իրենց իրավունքները՝ պահպանելով ազգային ավանդույթներն ու արժեքները:

Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ արտակարգ դրության օրերին «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ» Պաշտպանի ուղեցույցը հրապարակվել է նաև եզդիերեն այն հիմնավորմամբ, որ ազգային փոքրամասնությունները պետք է կարողանան իրենց առնչվող հարցերին ծանոթանալ ազգային լեզվով։

Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավար Սաշիկ Սուլլթանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին ոլորտում իրականացվող աշխատանքների համար։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ աշխատանքներ իրականացնելուն առնչվող հարցեր։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայաստանում ապրող եզդիների իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո է․ Արման Թաթոյան"

Leave a comment

Your email address will not be published.


*