Հայաստանում Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն կգործի. բարեփոխում

Բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարարությունը, որը նախատեսվում էր ստեղծել, վերանվանվել է Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։ Այս մասին մայիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի փաթեթը քննարկելու ժամանակ ասել է հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Նախարարի խոսքով՝ բացի այդ, նույն նախարարության գործառույթները լրացվել են միջազգային համագործակցության գործառույթներով ռազմական արդյունաբերության ոլորտում, քանի որ այն զբաղվելու է ռազմարդյունաբերական համալիրի արդիականացմամբ՝ արտաքին շուկաներում արտադրանքի ստեղծման եւ խթանման տեսակետից։ «Հաջորդ լրացումը, որը մտցվել է մինչեւ երկրորդ ընթերցման անցկացումը, այն է, որպեսզի Սփյուռքի գործերով գերագույն լիազորի պաշտոնը, ըստ էության, լինի հայեցողական։ Սահմանվել են նաեւ որոշակի չափորոշիչներ Սփյուռքի գերագույն լիազորի նշանակման համար։ Օրինագծերի այս փաթեթի համաձայն՝ Սփյուռքի գործերի գերագույն լիազորի պաշտոնը կարող է զբաղեցնել 25-ից ոչ ցածր տարիքի բարձրագույն կրթությամբ անձը, որը տիրապետում է ինչպես հայերենին, այնպես էլ առնվազն 2 օտար լեզվի»,- ասել է Զեյնալյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի նոր կառավարությունը նախատեսում է կրճատել մի շարք նախարարություններ՝ դրանց թիվը 17-ից հասցնելով 12-ի։ Աշխատանքի այս օպտիմալացման արդյունքում աշխատանքից կզրկվեն բազմաթիվ պաշտոնյաներ։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայաստանում Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն կգործի. բարեփոխում"

Leave a comment

Your email address will not be published.


*