Հայաստանում դեղերի գների նվազման միտում կա. Սերգեյ Խաչատրյան

Հայաստանում դեղորայքի գները տարածաշրջանային մյուս պետությունների համեմատ թանկ են: ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ խաչատրյանը՝ նշելով, որ դեղերի գինը նվազման միտում ունի:

«Գնագոյացման վրա օրենսդրորեն ազդել չենք կարող, բայց դեղերի մասին օրենքի ընդունումը, որը հնարավորություն կտա պետության կողմից կարգավորել գները, կազդի գների վրա: Մենք ամիսը երկու անգամ առնվազն գների մոնիթորինգ ենք անում, համեմատում ենք Վրաստանի, Ռուսաստանի գների հետ: Այո, մեզ մոտ գները բավական բարձր են, որոշ դեպքերում զգալի բարձր են: Բայց ամենաշատ կիրառվող դեղերի գները մեզանում նշանակալի իջել են՝ շնորհիվ ԵՏՄ անդամակցության, ՌԴ-ում գների կարգավորման, վերահսկման»,- նշեց Խաչատրյանը:

Ըստ նրա՝ պետությունը գների համընդhանուր կարգավորում չի իրականացնում: Գները կարգավորվում են միայն այն դեղամիջոցների դեպքում, որոնք, ըստ խաչատրյանի, գնվում են պետական բյուջեի հաշվին, իսկ 2025թ.-ից, ԵՏՄ անդամակցության հետևանքով, կարգավորվելու են նաև այն դեղերի գները, որոնք գնվում են հիվանդանոցներ ու պոլիկլինիկաների համար:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայաստանում դեղերի գների նվազման միտում կա. Սերգեյ Խաչատրյան"

Leave a comment

Your email address will not be published.


*