Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1540, մահվան՝ 11 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 63 000 է, մահվան դեպքերինը՝ 1399

Հայաստանում հոկտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1540 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 63 000-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 1067 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Մահվան ընդհանուր դեպքերը հասել են 1399-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 75 (կին), 64 (տղամարդ), 89 (տղամարդ), 78 (կին), 70 (կին), 69 (տղամարդ), 71 (տղամարդ), 68 (տղամարդ), 66 (կին), 82 (կին) և 73 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում առողջացածների թիվը 384 է, ընդհանուր առողջացածներինը՝ 47 925 փաստացի բուժվողներինը՝ 13694: Մեկ օրում արվել է 3937 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 344 053 թեստ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1540, մահվան՝ 11 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 63 000 է, մահվան դեպքերինը՝ 1399"

Leave a comment

Your email address will not be published.


*