Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1328, մահվան՝ 29 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 94 776 է, մահվան դեպքերինը՝ 1796

Հայաստանում նոյեմբերի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1328 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 94 776-ի:

 
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 1413 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք: Նոյեմբերի 3-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 283 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 29 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1796-ի:

 
Մեկ օրում առողջացածների թիվը 1133 է, ընդհանուր առողջացածներինը՝ 57 599, փաստացի բուժվողներինը՝ 35 381 (մեկ օրում ավելացել է 166ժով): Մեկ օրում արվել է 2991 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 412515 թեստ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1328, մահվան՝ 29 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 94 776 է, մահվան դեպքերինը՝ 1796"

Leave a comment

Your email address will not be published.


*