Հայկական ԶՈՒ-ի պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Տավուշում հակառակորդը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ և հայկական ԶՈՒ-ի պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է։

«Երեկ ադրբեջանական ԶՈւ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈւ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Shamshyan.com-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ փետրվարի 23-ին ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի մի քանի բնակավայրերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող։

Ըստ կայքի՝ այսօր վաղ առավոտվանից հակառակորդն անկանոն կրակոցներ է արձակում Կոթի գյուղի ուղղությամբ։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայկական ԶՈՒ-ի պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է"

Leave a comment

Your email address will not be published.


*