Հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 500 կրակոց

Փետրվարի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 44 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 500 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ) և հաստոցավոր հակատանկային նռնականետ (4 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

www_infografika_AM_16.58a532e3e122a

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 500 կրակոց"

Leave a comment

Your email address will not be published.


*