Հայ հրետանավորները վիրտուոզ են․ ականանետով տանկ են խոցել․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ հայ հրետանավորները ականանետով հակառակորդի տանկ են խոցել։

«Մեր հրետանավորները վիրտուոզ են։ Ականանետով տանկեր խփել էլ յուրացրինք»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 6 ուղղաթիռ, 60 անօդաչու թռչող սարք, 85 զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա:

Հակառակորդն ունի ավելի քան 370 զոհ, մի քանի հարյուր վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 83 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայ հրետանավորները վիրտուոզ են․ ականանետով տանկ են խոցել․ Արծրուն Հովհաննիսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*