Հանրակրթության ոլորտում վիճակը լավ չէ . Վարչապետ

Էրեբունի վարչական շրջանում նախընտրական հանդիպմանը վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով բնակիչներից մեկի հարցին ՝ կապված դպրոցներին, հայտնեց, որ հանրակրթության ոլորտում վիճակը լավ չէ: Նա կարծում է, որ տարվող ծախսերը շատ են, բայց ոչ արդյունավետ: «Ծախսերը բավարար չեն, բայց եղածն էլ ենք օգտագործում շռայլ, ոչ էֆեկտիվ, հետևաբար ավագ դպրոցի խնդիրը ակտուալ է, և մի քանի մարզերում ունենք հետաքրքիր լուծումներ: Օրինակ՝ Գեղարքունիքի մարզում զուտ օպտիմալացման հաշվին տնտեսել ենք 267 մլն դրամ, որը ֆանտաստիկ գումար է, որը կարող ենք ուղղել այն դպրոցներին, որտեղ կենտրոնացնում ենք երեխաներին ավելի բարվոք վիճակի, սահմանամերձ համայնքներ, որտեղ ուսուցիչը չի գնում, վարձավճարով բերենք իրեն, այն դպրոցները, որ ավագ դպրոց չունեն, ավտոբուս առնենք, որ երեխային տանեն բերեն»:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հանրակրթության ոլորտում վիճակը լավ չէ . Վարչապետ"

Leave a comment

Your email address will not be published.


*