Հանրային ՀԸ լրատավական ծառայությունը ծառայում է իշխանությանը՝ շրջանցելով իշխանության համար անցանկալի թեմաները, մինչդեռ նպատակը պետք է լիներ հանրային շահի սպասարկումը. «Մեդիա պաշտպան»

Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը սեպտեմբերի 7-ին չի անդրադարձել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցույցին, Կառավարության շենքի դիմաց Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիների բողոքի ակցիային, Կառավարության շենքի դիմաց պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի անժամկետ հացադուլին, Քաղաքապետարանի մոտ «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանի իրականացրած բողոքի ակցիային, իսկ Ամուլսարի աջակիցների ու Լիդիանի միջև տեղի ունեցած միջադեպը ներկայացրել է ոչ ամբողջական՝ տրամադրելով ընդամենը մոտ 40 վայրկյան եթերաժամանակ՝ առանց ներկայացնելու կողմերի տեսակետները։ Այս մասին գրում է «Մեդիա պաշտպանը»:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում հանրային հնչեղություն ստացած կարևոր հարցերը շրջանցելու լրատվականի գործելաոճը։ Հանրային միջոցներով ֆինանսավորվող հեռուստաընկերության լրատվական ծառայությունը պարտավոր է ներկայացնել երկրում տեղի ունեցող իրադարձությունների ճշգրիտ պատկերը։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Հանրային հեռուստաընկերության լրատավական ծառայությունը ծառայում է իշխանությանը՝ շրջանցելով իշխանության համար անցանկալի թեմաները, մինչդեռ նպատակը պետք է լիներ հանրային շահի սպասարկումը։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հանրային ՀԸ լրատավական ծառայությունը ծառայում է իշխանությանը՝ շրջանցելով իշխանության համար անցանկալի թեմաները, մինչդեռ նպատակը պետք է լիներ հանրային շահի սպասարկումը. «Մեդիա պաշտպան»"

Leave a comment

Your email address will not be published.


*