Հանրապետությանը հուլիսի 1-ին նոր ցիկլոն է մոտենում. Գագիկ Սուրենյան

Հուլիսի 1-ին նոր ցիկլոն է մոտենում Հայաստանին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Ներկայացնում ենք նրա գրառումն ամբողջությամբ:

«Քանի դեռ քիչ թե շատ կայուն վիճակ է, խոտհունձ արեք, հուլիսի 1-ին նոր ցիկլոն է մոտենում:

Հունիսի 26-30-ին հանրապետության տարածքը գտնվելու է հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա, Երևանում և Արարատյան դաշտում հունիսի 28-ին և 29-ին կտատանվի  +36…+37 աստիճանի սահմաններում: Չնայած տաք եղանակին՝ հունիսի 27-30-ին հանրապետության հյուսիսային շրջաններում՝ մասնավորապես Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: Մյուս մարզերում և Երևանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակ: Հուլիսի 1-ին հանրապետության տարածքին մոտենում է հերթական ցիկլոնը, գրեթե բոլոր մարզերում անձրևները կվերսկսվեն, օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով»:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հանրապետությանը հուլիսի 1-ին նոր ցիկլոն է մոտենում. Գագիկ Սուրենյան"

Leave a comment

Your email address will not be published.


*