Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտը կբացվի և կդառնա թանգարանային հատված

Այս տարի կսկսվեն Հին Երեւանի՝ Հանրապետության Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման եւ այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հանրապետության Հրապարակը արդյունքում կդառնա շատ ավելի տեսարժան վայր»,- գրել է վարչապետը:

Ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով հայտնել էր, որ Հին քաղաքը վերականգնելու հնարավորությունները քննարկում է մասնագետների հետ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտը կբացվի և կդառնա թանգարանային հատված"

Leave a comment

Your email address will not be published.


*