Հավաքագրվել են մոտ 1.700 մահացած անձանց տվյալներ. Մնացական Բիչախչյան

Ազատ դեմոկրատներ կուսակցության պատգամավորության թեկնածու Անահիտ Բախշյանը նախօրեին տեղեկացրել էր, որ Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներն իր հետ հանդիպման ժամանակ բողոքել են՝ իրենց համայնքի ընտրողների ցուցակներում մահացած անձանց տվյալներ կան: Բնակիչներից մեկը նույնիսկ տեղեկացրել էր, որ իր փեսան 5 տարի առաջ մահացել է Ֆրանսիայում, սակայն վերջինիս տվյալները ցուցակում են:

Ի պատասխան Անահիտ Բախշյանի՝ Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը պարզաբանում է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Նախ անհրաժեշտ եմ համարում նշել, որ եթե անձի մահը վրա է հասել այլ պետությունում և ՀՀ իրավասու մարմնում այն գրանցված չէ, ՀՀ ոստիկանությանն օրենսդրությամբ սահմանված կարգով հասու չի լինում մահացածի տվյալները:

Ընդ որում, ՀՀ ոստիկանությունը ընտրական գործընթացների շրջանակներում իրականացնում է հսկայածավալ աշխատանք՝ փորձելով հայտնաբերել վերը նշված տվյալները: Այս պահի դրությամբ հավաքագրվել է մոտ 1.700 մահացած անձի տվյալներ, որոնք ընտրական ցուցակներում չեն լինի:

Վերոնշյալ խնդրի կապակցությամբ ես նույնպես կապ եմ հաստատել տիկին Բախշյանի հետ, փոխանցել իմ հեռախոսահամարը և պատրաստակամություն հայտնել ընտրողների ցուցակներին վերաբերող ցանկացած հաղորդում ստանալու դեպքում տալ պարզաբանում:

Ցուցակների ճշգրտման աշխատանքները կազմակերպելիս ակնկալում ենք նաև քաղաքացիների աջակցությունը»։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հավաքագրվել են մոտ 1.700 մահացած անձանց տվյալներ. Մնացական Բիչախչյան"

Leave a comment

Your email address will not be published.


*