Հատկացվել են թանկարժեք հակաուռուցքային դեղեր. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանի և ԼՂՀ-ի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ուռուցքաբանական ծառայություններ իրականացնող բժշկական կազմակերպություններին հատկացրել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից, որպես մարդասիրական օգնություն, ստացված թանկարժեք հակաուռուցքային դեղեր` Ավաստին (բևացիզումաբ) լ-թ ն/ե 25մգ/մլ 4մլ և Վինորելբին լ-թ ն/ե 10մգ/մլ 1մլ, տեղեկացնում է Առողջապահության նախարարության կայքը:
Մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և, միայն դրական արդյունքի դեպքում, թույլատրվում է դրանց ներմուծումը և բաշխումը: Ուստի, ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը։
ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Ն հրամանով հաստատված «Անվճար և անրտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգի» համաձայն` մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հատկացվել են թանկարժեք հակաուռուցքային դեղեր. ԱՆ"

Leave a comment

Your email address will not be published.


*