Հաքերները Ռուսաստանի Բանկի հաշիվներից 2 մլրդ ռուբլի են գողացել

Հաքերները Ռուսաստանի Կենտրոնական Բանկի հաշիվներից 2 մլրդ ռուբլի են գողացել, ինչի մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հավելելով, որ տվյալ տեղեկությունը հաստատել է Տեղեկատվության պաշտպանության և անվտանգության գլխավոր վարչության փոխտնօրեն Արտյոմ  Սիչյովը:
Նա նշել է, որ բանկի աշխատակիցներին հաջողվել է դիմադրել հաքերային հարձակմանը ու վերադարձնել գողացված գումարների մի մասը:
Սակայն բանկում չեն հստակեցրել, թե հարձակումը երբ է տեղի ունեցել:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը տեղեկացրել էր, որ օտարերկրյա հատուկ ծառայությունները նախապատրաստում են հաքերային հարձակումներ՝ երկրում ֆինանսական համակարգի ապակայունացման համար:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հաքերները Ռուսաստանի Բանկի հաշիվներից 2 մլրդ ռուբլի են գողացել"

Leave a comment

Your email address will not be published.


*